Եղե՞լ է գրագողություն, թե ոչ ըստ Վաչե Գաբրիելյանի 

Եղե՞լ է գրագողություն, թե ոչ ըստ Վաչե Գաբրիելյանի 

ՀՊՏՀ մի շարք դասախոսների՝ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության գրագողության մեղադրանքները նույն բուհի դասախոս Արեւիկ Հովհաննիսյանը ավելացրեց նորով՝ նշելով, որ իր ձևակերպմամբ՝ իբրեւ «մեծ բարեփոխիչ» երևալու ձգտող Հայրապետյանը «դոկտորականից եկող սովորույթի համաձայն «գրագողել է» ՀՀ երբեմնի փոխվարչապետ, մակրոտնտեսագետ Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ մշակված եւ հաստատված ռազմավարությունից: 

«Հրապարակը» այս առնչությամբ պարզեց նախկին փոխվարչապետ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախկին  նախագահ Վաչե Գաբրիելյանից, որն ասաց․« Որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ  ուղղորդել եմ փաստաթուղթ կազմելը։ Եթե նոր ծրագիր չկա, և խորհրդի կողմից հաստատված ծրագիրը իրականացվում է,  միայն ուրախ եմ։ Իսկ գրագողություն, չգրագողություն, դժվարանում եմ որևէ բան ասել դրա վերաբերյալ, որովհետև հրապարակային փաստաթուղթ է, իսկ թե մնացածի վերաբերյալ ինչ կա․․․ ի՞նչ ասեմ»։

Նշենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետի այս լակոնիկ պատասխանով, թերևս, ամեն ինչ ասված է։