Ադրբեջանը ցանկանում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ․ Ադրբեջանի նախագահի օգնական

Ադրբեջանը ցանկանում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ․ Ադրբեջանի նախագահի օգնական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիեւը հայտարարել է, որ Բաքուն ողջունում է ՆԱՏՕ-ի ակտիվ ներգրավվածությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում։ Նա ասել է, որ Բաքուն աջակցում է հանուն խաղաղության հըամագործակցությանը ռազմաքաղաքական դաշինքի հետ։

«Մենք ցանկանում ենք առավել ընդլայնել քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Մենք բարձր ենք գնահատում կայուն երկխոսությունը դաշինքի անդամ պետությունների հետ։ Հաջիեւը անդրադարձել է նաեւ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» համարելով, որ այն որպես նախագիծ կարող է նպաստել կապերի ամրապնդմանը։