Հայրենիք ունենալու ցանկությունը Նիկոլի նյարդերին ազդում է

Հայրենիք ունենալու ցանկությունը Նիկոլի նյարդերին ազդում է

Բացի նիկոլականներից, ՀՀ քաղաքացիներին տանում են դեպի քրեակատարողական հիմնարկներ։ Այո, բանտեր, որովհետև Հայաստանում ազատ խոսքը դատապարտելի է, ազատ խոսքը Նիկոլին դուր չի գալիս, Հայաստանում չի կարող լինել ազատ տեղաշարժ, քաղաքացիական ձևավորված գիտակցություն, քաղաքական անհատներ, կազմակերպություններ, որովհետև նրանք բարձրաձայնում են հայրենիք ունենալու ցանկություն, ինչը ազդում է Նիկոլի նյարդերին ու նրա դավաճանական ծրագրերի մեջ չի մտնում։ Հետևաբար այն պատժիչ ջոկատները, որոնք ձևավորվել  են, լծված են միայն այդ գործին։

Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնած  «Ու՞ր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում նշել է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Հայաստանում քաղաքական զարգացումները միայն Հայաստանի քաղաքացիների համար դեպի հալածանքներ ճանապարհներ են։ Ու եթե մեր քաղաքացիները մտածում են, որ իրենք շատ մեծ տարբերություն ունեն կամ կապ չունեն Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Տաթև Վիրաբյանի, Լւոն Քոչարյանի, զոհված զինծառայողների մայրերի ու հայրերի հետ, որոնց ժամանակ առ ժամանակ բռնում,ապա  բաց են թողնում, արցախցի անչափահասների հետ, որոնք կալանավորված են, Մամիկոն Ասլանյանի, մյուս 50 քաղաքացիների հետ, ոչ մեկս իրենցից ոչ լավն ենք, ոչ վատը ու քաղաքական հալածանքի տակ հայտնվելու հնարավորություն ունենք»,- ասել է Մկրտչյանը։