Հայաստանը գնում է նոր աղետի․ ի՞նչ են առաջարկում

Հայաստանը գնում է նոր աղետի․ ի՞նչ են առաջարկում

Ցավոք մեր այսօրվա դրոշը եռագույնը չէ, ցավոք եմ սա ասում, բայց պիտի նշեմ, որ սա ժամանակավոր է։ Դրոշի մասով ես վերջերս նաև հրապարակմամբ էի հանդես եկել։ Մենք պարզապես այս պահին սպիտակ դրոշ ենք պարզել ու հստակ չենք կարողանում այդ սպիտակ դրոշից դուրս գալ։ Այս մասին քիչ առաջ «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած հերթական քննարկմանը իր ելույթում ասաց խմբի համահիմնադիրներից Վահե Հովհաննիսյանը։

Նշենք, որ քննարկումը տեղի է ունենում  «Հայկական օրակարգ․ ընտրություններից մեկ տարի անց» խորագրով։

«Իմ կարծիով՝ եթե հիմա նստենք ժամերով խոսենք, թե արդյոք պետք էր գնալ ընտրությունների, ինչ ձևաչափերով պետք էր գնալ ընտրությունների և այլն, մենք դրանից ոչինչ չենք շահի, ավելին՝ հետ կգնանք, որովհետև փաստն այն է, որ այդ ընտրությունները կայացել են ու դրանից հետո ունենք այլ իրողություններ։ Ամեն դեպքում մենք անցած տարվա հունիսի 20-ին ունեինք հնարավորություն փակելու պարտության էջը։ Բոլոր պետություններն էլ ունեն պատմական ողբերգություններ, բայց ուժ և գիտակցում է պետք հասկանալու համար, որ ի վերջո կա հնարավորությունը այդ ողբերգական էջերը փակելու։ Այո, մենք հունիսի 20-ին իմ նշած էջը կարող էինք փակեին ու դա ամենևին չէր նշանակում, որ միանգամից ունենալու էինք հանդարտ ու լավ կյանք, սակայն հիմա մինչև այդ էջը չփակվի, որևէ կայունության, որևէ զարգացման վերաբերյալ անգամ խոսք լինել չի կարող։ Իմ կարծիքով՝ հունիսի 20-ին մենք հետաձգել ենք պարտության էջի փակումը։ Հիմա մենք պիտի քննարկենք, թե ինչ ճանապարհով է պետք փակել այդ պարտության էջը, հեղափոխությա՞ն, թե այլ ձևերով։ Մենք չկարողացանք փաստացի դա անելու, մեր հասարակության 680 հազարը քվեարկեց այն ուժին, որը իրեն բերել է պարտություն։ Մենք չկարողացանք կամ չուզեցինք հասկանալ աղետի այն ծավալները, որոնք իրականում մեզ հետ տեղի են ունեցել։ Այսօրվա Հայաստանը այս վիճակով, այս կառավարմամբ գնալու է նոր աղետի։ Հիմա կամ մենք որպես ուղևոր սպասում ենք այդ աղետին, կամ մեր ձեռքն ենք վերցնում կառավարումը, որ մեր գնացքը չտանենք աղետի»,- հավելեց նա։