Բիձինա Իվանիշվիլին դժգոհել է շվեյցարական բանկից

Բիձինա Իվանիշվիլին դժգոհել է շվեյցարական բանկից

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դժգոհել է շվեյցարական Credit Suisse բանկի սպասարկման որակից, որտեղ նա կորցրել է 140 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Bloomberg պարբերականը։ Նա ասել է, որ շվեյցարական այդ բանկում սպասարկումն ավելի վատ էր, քան «Ռուսաստանում վայրի 90-ականներին» կամ «վրացական բանկերում»։

Նա դեռ 2016-ին դիմել էր դատարան, հայցով, որ այդ բանկի աշխատակից Պատրիս Լեսկոդրոնը իր ակտիվների կառավարումն իրականացրել է անբարեխիղճ կերպով, ինչի հետեւանքով ինքը բազմամիլիոն վնաս է կրել։ Դատական հայցը բավարարվեց ու Լեսկոդրոնը բանտարկվեց հինգ տարով։ Միաժամանակ հայտարարվեց, որ Լեսկոդրոնը գործել է միայնակ, ինչի հետ համամիտ չէ Իվանիշվիլին, քանի որ այս դեպքում բանկը տուժող կողմ է ճանաչվել։