Մերկելը մտադիր է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ

Մերկելը մտադիր է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ

Գերմանիան մտադիր է արգելել Մեծ Բրիտանիայից ԵՄ այցելոողների մուտքը ԵՄ տարածք, անկախ այն հանգամանքից, թե նրանք պատվաստված են կորոնավիրուսի դեմ թե ոչ։ Այս մասին հայտնում է The Times-ը, նշելով, որ պատճառը կորոնավիրուսի տարածումն է։

Ըստ պարբերականի հրապարակման, այս հարցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկելու է եվրոպացի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Մերկելը մտադիր է Միացյալ Թագավորությունը հայտարարել «մտահոգություն առաջացնող երկիր»՝ այնտեղ «դելտա»-կորոնավիրուսային շտամմի տարածման պատճառով։ Հայտնի է արդեն, որ այս հարցին դիմադրելու են Պորտուգալիան, Մալթան, Կիպրոսը եւ Իսպանիան։ Այս հարցով արդեն նախատեսվում է Մերկելի եւ բրիտանական վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպումն առաջիկա օրերին։