Կամավորները տպավորված են Համահայկական խաղերից

Կամավորները տպավորված են Համահայկական խաղերից

Համահայկական 7-րդ ամառային խաղերին մասնակցում են ավելի քան 400 կամավորներ: Նրանք ներգրավված են եղել նաև Արցախում կայացած Համահայկական խաղերի բացման արարողության կազմակերմանը:
«Կամավորներն այս ընթացքում գրեթե միշտ մարզիկների հետ են եղել, ուղեկցել են նրանց տեսարժան վայրեր, նույնիսկ ստեղծվել է բավականին ընկերական մթնոլորտ մարզիկների և կամավորների միջև: Նշեմ նաև, որ այս ընթացքում կամավորների համար ամենամեծ ձեռքբերումը կապն էր երկրից դուրս գտնվող իրենց հայրենակիցների հետ, ասեմ նաև, որ եղել են մարզիկներ, ովքեր մեր կամավորներին հրավիրել են իրենց մոտ արձակուրդներն անցկացնելու»,- ասաց Համահայկական 7-րդ ամառային խաղերի կամավորների հետ տարվող աշխատանքների գծով պատասխանատու Սևակ Կարապետյանը:

Կամավորներից Անի Կեսոյանը նշում է, որ իր համար ամենկարևորը փորձն է, որը ձեռք բերեց այս օրերի ընթացքում: Ըստ նրա՝ Համահայկական 7-րդ ամառային խաղերը լավ էին կազմակերպված, իսկ բացման մասին խոսելիս նա նշեց, որ այն շատ շքեղ էր և գոհ էին թե մարզիկները, թե մեր հայրենակիցները: