Հարի Սթայլսը հրաժարվել է «Ջրահարսի» ռեմեյքում մարմնավորել արքայազն Էրիկին

Հարի Սթայլսը հրաժարվել է «Ջրահարսի» ռեմեյքում մարմնավորել արքայազն Էրիկին

Հարի Սթայլսը հրաժարվել է «Ջրահարսի» ռեմեյքում մարմնավորել արքայազն Էրիկին։ Նա չի միանա ամերիկյան դերասանական խմբին։ Պատճառը դերասանի խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկն է։ Disney-ը արդեն սկսել է Էրիկի կերպարի համար նոր դերասանի որոնումները։ Այս մասին հայտնում է КиноПоиск-ը։ Նշենք, որ ռեմեյքի ռեժիսորը Ռոբ Մարշալն է, ով վերջերս է ավարտել «Մերի Պոպինսը վերադառնում է» ժապավենը։ Սցենարի հեղինակն է Ջեյն Գոլդմանը, երաժշտությունը կգրեն Ալան Մենկենը եւ Լին-Մանուել Միրանդան։ Մելիսա Մաք-Քարթին կմարմնավորի ծովային հրեշ Ուրսուլային, իսկ Հոլլի Բեյլին՝ Արիելին։