Հայտնի է 2020 թվականի Օլիմպիական խաղերի կարգախոսը

Հայտնի է 2020 թվականի Օլիմպիական խաղերի կարգախոսը

Տոկիոյի այս տարվա Օլիմպիական եւ Պարա-Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն ընտրել է սպասվող խաղերի կարգախոսը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ «Միավորված մեկ զգացումով» կամ United by emotion, այպես կհնչի այս տարվա Օլիմպիական խաղերի կարգախոսը։ «Շատ շուտով վրա կհասնի այն պահը, երբ մարդիկ ամբողջ աշխարհում կուզենան կիսվել իրենց ապրումներով եւ էմոցիաներով, կապված մրցումների հետ։ «Տոկիո 2020» կազմկոմիտեն որոշել է օգտագործել այս կարգախոսը, որպեսզի ձգտի խաղերի բարեհաջող անցկացմանը»,- ասված է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։ Նշենք, որ Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-օգոստոսի 9-ին, իսկ Պարա-Օլիմպիական խաղերը՝ օգոստոսի 25- սեպտեմբերի վեցին։