Վարչապետս․ չունի աշխարհը քեզ նման․ ամեն, ամեն, ամեն

Վարչապետս․ չունի աշխարհը քեզ նման․ ամեն, ամեն, ամեն

Նիոկլ Փաշինյանի աջակից սոցիալական խմբերում մոբիլիզացիա է․ ռաբիզ, զգայացունց կամ ռաբիզ-զգայացունց վերնագրերրով գրությունների ներքո ֆլեշմոբերի շքերթներ ու անվերջ քվեարկություններ են։ Վերջիններից է, օրինակ, «Իմ վարչապետը նա է», (գուշակեք՝ ով), տակն էլ գրություն՝ «Ամեն։ Ամեն։ Ամեն»։ Կամ «վարչապետս․չունի աշխարհը քեզ նման»։
Չինական հեղափոխության պատկերով ու նմանությամբ խունվեբինների՝ հեղափոխության պահապան-հրեշտակների խումբ էլ ապահովում է ռազմահայրենասիրական մասը։

Լոս Անջելեսում բնակվող ջերմեռանդ միօգտատեր, ով ԱՄՆ-ում հռետորական ճառերի մրցույթի է մասնակցել, իր ասելով՝ հաղթելու և հուսով է, որ Փարիզում մրցույթի մյուս փուլին մասնակցելով՝ փտած Արևմուտքին պատմելու է հայկական «թավիշի» ու «սիրո» մասին, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, նիկոլփաշինյանական խմբերից մեկում Լոս Անջելեսից այստեղ հրահանգել է․«Հայտարարում եմ ֆլեշմոբ», ով վարչապետի հրաժարականը պահանջի մասնակցի, համատարած բլոկ եմ քցում։
«Haytararum em FLESHMOB:
Ov Varchapeti hrajarakan@ pahanjelu fleshmobin masnakci hamatarac block enq gcum»

Այս տիկինը ևս լոսանջելեսաբնակ  շուրջ 6 տասնյակ տիկնանց նման ՀՀ իշխանություններից դժհոգոհող հպարտ քաղաքացիներին սեռական հայհոյանքներ չի գրում, բայց կա ընդհանրություն, որ հեռավոր ու բարեկիցիկ Լոսից այստեղ ՀՀ  քաղաքացիներին, որոնք իրենց հպարտ չեն զգում, հայրենասիրության դասեր է տալիս։