Ա՜յ եթե այդ լուրջ հայացքով մեր սահմաններին նայեիր, էս օրին չէինք լինի․․․

Ա՜յ եթե այդ լուրջ հայացքով մեր սահմաններին նայեիր, էս օրին չէինք լինի․․․

ՀՀ պաշտպանության նախարարի կաթսայի պարունակության վրա սևեռած հայացքը վկայում է, որ իսկը ՀՀ սուվերեն տարածքների անվտանգության, Արցախը ցեղասպանությունից փրկելու  առաջին լուրջ քայլն է անում։  Մեկը չկա՞, որ այդ մարդուն հասկացնի՝ տղա, մեր պետականությունը կորցնելուց հինգ պակաս, քո տեղը խոհանոցը չէ, քո հայացքի լրջությունը ծիծաղ է առաջացնում, դրա համար համապատասխան մասնագետներ կան, որ սննդից բան են հասկանում։ Դրա համար նրանք վճարվում են, իրենց գործը դա՜ է, թույլ տուր խոհարարին վերահսկողը խոհարարին վերահսկի՜․․․ Իսկ դու մտածիր, որ Հայաստանի սահմանները անետերուդուրս են, այդ հարցո՜վ զբաղվիր։

Թշնամին օկուպացրել է ՀՀ տարածքը, մեր տուն է մտնում, դու մի նկար դիր, տեսնենք՝ ինչ ես անում այդ ուղղությամբ։ 15 զինվոր մոխրացան, մի նկար գցիր՝ տեսնենք այդ կացարանն ի՞նչ արիր, ի՞նչ պալատ սարքեցիր։ Ջերմուկում, Տեղ գյուղում, Շուռնուխում, Որոտանում, Սև լճում, Խնածախում, Խոզնավարում, Կապանում, Իշխանասարում ․․․ ի՞նչ վիճակ է։ Ա՜յ եթե այդ լուրջ հայացքով մեր սահմաններին նայեիր, էս օրին չէինք լինի․․․ Եթե այդ լուրջ հայացքով տնտղեիր, թե որտեղ են ապրում մեր զինվորները, 15 մոխրացած դի չէինք ունենա։ Եթե այդ լուրջ հայացքով թշնամու կողմից մեր տարածքում փորված խրամատներին, հագուկապին, զենքերին նայեիր, այսօր Արցախ կունենայինք, Հայաստանն էլ անդունդի եզրին չէր լինի․․․

Այս նկարը ես պիտի պահեմ։ Պիտի պահեմ, որ սերունդները հիշեն, որ Արցախը հանձնելու, Հայաստանը պատառոտելու ամենաթեժ պահին դու ինչով ես զբաղված եղել․․․ Ինպես ես փորձել կեղծ պոպուլիզմով խաբել մարդկանց, որ ամեն ինչ լավ է, սնունդն էլ տեղը․․․ Սա քո մտահղացումը չի, Հայաստանը կործանաման տանող ղեկավարի քաղաքականությունն է, որն իրագործում եք ձեր թիմով։