Ռուսաստանում COVID-19-ի բուժման նոր մեթոդ են մշակել

Ռուսաստանում COVID-19-ի բուժման նոր մեթոդ են մշակել

Ռուսաստանում МИФИ ազգային միջուկային հետազոտական համալսարանի մագիստրատուրայի ուսանողները մշակել են լուսադիոդային սարք, որը կարող է կիրառվել կորոնավիրուսի եւ այլ ծանր հիվանդությունների անվտանգ բուժման մեջ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Սարքը կիրառում է ֆոտոդինամիկ մեթոդը՝ կարմիր դիապազոնում լույսը ճառագելով մարմնի մեծ մակերեսների վրա։

Մասնագետները հայտարարել են, որ սա ֆոտոսենսիբիլիզատորների կիրառությամբ բուժում կազմակերպելու նորագույն մեթոդներից է հանդիսանում։ Դրանք ներմուծվում են մարդու օրգանիզմ, որտեղ վիրուսը սկսում է այն որսալ, իսկ արդեն ճառագայթումով սպանում են վիրուսին։ Ֆոտոսենսիբիլիզատորները, ընդ որում, կարողանում են ապաակտիվացնել իմունակոմպիտենտ բջիջները, եւ այդպիսով կանխել իմունիտետի ագրեսիվ հնարավոր արձագանքը, եւ հնարավոր մահացությունը։ Նույն համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Լոշչենովը կարծում է, որ այս մեթոդն ունի բարձր արդյունավետություն եւ քիչ ուղեկցող էֆեկտներ եւ գործնականում բարդությունների չի բերում։ Այս մեթոդով արդեն բուժվել է կորոնավիրուսով հիվանդացած քառասուն մարդ։