Մայք Պոմպեոյին անվանել են ծաղրածու

Մայք Պոմպեոյին անվանել են ծաղրածու

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Հուա Չունյինը ԱՄՆ դեռեւս գործող պետքարտորղարին անվանել է ծաղրածու, որի վրա ծիծաղում է ամբողջ աշխարհը։ Նա նաեւ ասել է, որ Պոմպեոյի հայտարարությունը կապված Պոկինի կողմից Սինծյան-Ույղուրական ԻՇ-ում ույղուրների դեմ ցեղասպանության իրականացման հետ, կարելի է համարել դարի սուտը։ «Վերջին մի քանի տարիներին Պոմպեոն չափազանց շատ սուտ է տարածել։ Ձեր կողմից հիշատակված այսպես կոչված հայտարարությունները միայն հերթական անհեթեթություններն են։ Այս տխրահռչակ քաղաքական գործիչն իր պաշտոնավարման վերջին օրը տարածեց այնպիսի սուտ, որ ծաղրածուի տեղ դրեց իրեն եւ դարձրեց ծիծաղի առարկա ողջ աշխարհի համար»,- ասել է չինացի բարձրաստիճան դիվանագետը։