COVID-19-ից մեկ օրում 1238 մարդ է մահացել Ռուսաստանում

COVID-19-ից մեկ օրում 1238 մարդ է մահացել Ռուսաստանում

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվել է 33 796 մարդ։ Վարակվածների թիվը համավարակի սկզբից ի վեր, Ռուսաստանում հասել է ավելի քան 9,46 միլիոնի։ Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1238 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 269 հազար մարդ։ Կորոնավիրուսով վարակվածների թվով Ռուսաստանը գրավում է աշխարհում չորրորդ տեղը՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու Գերմանիայից հետո։