Ինձ թվում էր, որ Իլհամ Ալիեւն է հայերեն արտահայտվում Նիկոլի կերպարանքը ստացած․ Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

 Ինձ թվում էր, որ Իլհամ Ալիեւն է հայերեն արտահայտվում Նիկոլի կերպարանքը ստացած․ Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին

Նա ադեկվատ չէ, իրավիճակին չի էլ տիրապետում,  նրա համար ամեն ինչ պտտվում է  իր աթոռի շուրջը: Անիմաստ է նրան լսելը, որեւէ ողջամիտ խոսք ընկալելը: Նա ինչ խոսել է, հակառակն է արել, ստել է ,խաբել է, պարտության է մատնել Հայաստանն ու Արցախը: Էդքանից հետո իրեն լսում ենք, որ ի՞նչ անենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անամ Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԺ-ի մոտից բերման են ենթարկվել ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, Սիմոն Սիմոնյանը եւ Աշոտ Սիմոնյանը։

Մինասյանը անդրադառնալով Փաշինյանի երեկվա հարցազրույցին՝ նշեց․ «Երբ ես երեկ լսում էի, ինձ թվում էր, որ Իլհամ Ալիեւն է հայերեն արտահայտվում Նիկոլի կերպարանքն ստացած:Ինչ խոսում էր՝ Ադրբեջանի շահերից էր խոսում: Նա ուզում է հայ ժողովրդին խաբել, թե իբր եթե հողերը չհանձնեինք, պատերազմ էր սկսվելու: Բա դու ինչի՞ համար ես»։