Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո պացիենտը մահացել է

Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո պացիենտը մահացել է

Միացյալ Նահանգներում պացիենտը կորոնավիրուսի դեմ պատվաստումից մի քանի ժամ անց մահացել է։ Դեպը արձանագրվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Փլեյսեր շրջանում։ Հայտնի է, որ մահացած պացիենտը տղամարդ է։

Նա կորոնավիրուսով վարակվել էր դեռ դեկտեմբերին, սակայն պատվաստվել է անցյալ հինգշաբթի։ Մասնագետները մանրամասնել են, որ դեռեւս չի կարելի հստակ ասել այն մասին, որ պացիենտի մոտ մահը վրա է հասել պատվաստումից։ Ընթանում է քննություն, պարզելու համար պացիենտի մահվան պատճառները։