Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ համաձայնագիրը

Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ համաձայնագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիրը։

Այս մասին հայտնում է թուրքական կառավարական Resmi Gazete թերթը։

Ավելի վաղ, 12 կետից բաղկացած փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Բաքվում։ 
Թուրքիայի կառավարության անունից այն ստորագրել է Ֆաթիհ Դոնմեզը, ով այն ժամանակ եղել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, իսկ Ադրբեջանի կառավարության անունից՝ բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը։

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցության ընդլայնում հանքարդյունաբերության ոլորտում։