Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվեց

Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը՝ երկարացնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր եւս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքը, միջնորդությանը միացել էր նաեւ դատախազությունը։ Մինչդեռ պաշտպանական կողմն երեկ ամբողջ օրը միջնորդության դեմ իր առարկություններն էր ներկայացրել, մոտ 40 րոպե ելույթ էր ունեցել Քոչարյանը։

Երկրորդ նախագահը մեղադրվում է «Մարտի 1֊ի» քրեական գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ. նա կալանքի տակ է 2018 թվականի դեկտեմբերի 7֊ից։