Ադրբեջանը կրակոցներով ասում է, որ տարածաշրջանի հարցերը լուծվում են իր խաղի կանոններով

Ադրբեջանը կրակոցներով ասում է, որ տարածաշրջանի հարցերը լուծվում են իր խաղի կանոններով

Ադրբեջանը  կրակոցներով ասում է, որ այս տարածաշրջանի հարցերը լուծվում են այս տարածաշրջանում, և իր խաղի կանոններով։ Ադրբեջանը փորձում է իր համար պատմական պահը օգտագործել ի օգուտ իրեն։ Իսկ պատմական պահը խախտված ռազմական բալանսն է։

Ոչ մեկ մեզ չի կարող տալ անվտանգային երաշխիքներ բացառությամբ Հայոց բանակի, բացառությամբ սեփական ռազմարդյունաբերության, բացառացությամբ մեր գիտության։

Բոլորը մեր «թևերի տակը միայն ձմերուկ կարող են տալ»՝ օրհասկան պահին զբաղեցրած պահելով կռվելու , պաշտպանվելու համար ամենաարդյունավետ մարմնի մասը․․․

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան