Մեքսիկան խզում է դիվանագիտական ​​հարաբերություններն Էկվադորի հետ

Մեքսիկան խզում է դիվանագիտական ​​հարաբերություններն Էկվադորի հետ

Մեքսիկան հայտարարել է Էկվադորի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին, տեղեկացնում է Associated Press-ը։

Իշխանությունների նման որոշման պատճառն Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում տեղի ունեցած միջադեպն է։ Լատինական Ամերիկայի երկրի ոստիկանները ներխուժել էին Մեքսիկայի դիվանագիտական ​​ներկայացուցչության տարածք և ձերբակալել Էկվադորի նախկին փոխնախագահ Խորխե Գլասին։ Հարձակման ժամանակ դիվանագետներից մի քանիսը վիրավորվել էր։

Մեքսիկան մտադիր է դիմել Արդարադատության միջազգային դատարան՝ Էկվադորի իշխանությունների գործողությունները դատապարտելու համար։ Էկվադորի կառավարությունը դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա գրոհը և Գլասի ձերբակալությունը բացատրել է ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։

Գլասը պահվում էր Կիտոյում Մեքսիկայի դեսպանատանն անցյալ տարվա դեկտեմբերից, երբ նա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման կոռուպցիայի համար: Ուրբաթ օրը նախկին փոխնախագահը պաշտոնապես քաղաքական ապաստան էր ստացել, ինչը Էկվադորի իշխանությունների դժգոհության պատճառ էր դարձել: