Բելառուսի ՆԳ նախարարը հանդես է եկել հայտարարությամբ

Բելառուսի ՆԳ նախարարը հանդես է եկել հայտարարությամբ

Բելառուսի ՆԳ նախարար Յուրի Կարաեւը հայտարարել է, որ ստանձնում է պատասխանատվությունը Բելառուսում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ պատահական անցորդների շրջանում պատահած արտակարգ միջադեպերի հետ կապված եւ հայցում նրանց ներողամտությունը։ Այս մասին հայտնում է ОНТ-ն։

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան չորս օր է Բելառուսում չեն հանդարտվում բողոքի ակցիաները, որոնք սկսվել են նախագահական ընտրություններից հետո, հատկապես, երբ հրապարակվեցին դրանց արդյունքները։ Նա նաեւ հայտարարել է, որ Բելառուսում ստեղծված ներկա վիճակը չի կարելի համարել հեղափոխական։