Դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության որոշումը

Դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության որոշումը

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:

Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: