Ռուսաստանը կոռուպցիայի մակարդակով առաջ է անցել Ուկրաինայից

Ռուսաստանը կոռուպցիայի մակարդակով առաջ է անցել Ուկրաինայից

Հավաքելով 28 բալ, Ռուսաստանը գրավել է 137-րդ տեղը 180 երկրների շարքում՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսով, ըստ Transparency International կազմակերպության վարկածի՝ 2019 թվականի համար։ Նույն հորիզոնականում են նաեւ Դոմինիկյան Հանրապետությունը, Քենիան, Լիբերիան, Լիբանանը, Մավրիտանիան, Պապուա-Նոր Գվինեան, Պարագվայը, Ուգանդան։

Այս մասին հայտնում է TI-ի ռուսական մասնաճյուղը։ Կոռուպցիայի ընկալման ինդեքսը Transparency International կազմակերպությունները կազմում է հիմնվելով փորձագիտական կարծիքի եւ գործարարների արտահայտած տեսակետների։ Վարկանիշը հրապարակվում է 1995 թվականից։ Երկրները դասակարգվում են 0-100 բալի սահմաններում։

Միջին ցուցանիշը՝ 43-ն է։ Առավել լավ ցուցանիշներ ունեն՝ Նոր Զելանդիան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Սինգապուրը, Շվեդիան, ապա՝ Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Գերմանիան։ Ամենավատ ցուցանիշներ ունեն՝ Սոմալին, Հարավային Սուդանը, Սիրիան։ ԱՄՆ-ն օրինակ լավագույն քսանյակում չի հայտնվել եւ 69 միավոր ունի։