Սիրո բարձրագույն դրսևորումն ազատություն շնորհելն է

Սիրո բարձրագույն դրսևորումն ազատություն շնորհելն է

ԺԱՆ ՊՈԼ ՍԱՐՏՐ

• Մարդու եւ կենդանու տարբերությունն այն է, որ մարդը կարող է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ:
• Դու միշտ պատասխանատվություն ես կրում այն բանի համար, որին չես փորձել խանգարել:
• Սերը ոչ մի ընդհանրություն չունի տիրապետման հետ: Նրա բարձրագույն դրսեւորումն ազատություն շնորհելն է:
• Մենք հորինում ենք արժեքներ: Ապրիորի կյանքը չունի իմաստ: Այդ մենք ենք նրա համար իմաստ ստեղծում:
• Աշխարհը հրաշալիորեն գոյություն կունենար առանց գրականության, իսկ առավել լավ` առանց մարդու:
• Յուրաքանչյուր ներկա ունի իր ապագան, որը լուսավորում է նրան եւ որն անհետանում է ներկայի հետ` դառնալով անցյալ-ապագա:
• Եթե դու միայնակ ես, երբ  մենակ ես, ուրեմն վատ շրջապատում ես:
• Արգելված է արգելել:
• Կյանքի իմաստ գոյություն չունի, ես պետք է ինքս ստեղծեմ այն:
• Իմ հիշողությունները կարծես ոսկիներ լինեն դրամապանակում` սատանայի կողմից նվիրված: Բացում ես, եւ այնտեղ չոր տերեւներ են:
• Պարտված պայքարն այն պայքարն է, որը դու ես պարտված համարում:
• Այն, ինչը մենք` մարդիկս, մեզանից ներկայացնում ենք, կախված է առաջին հերթին իրավիճակից: Չի կարելի մեզ տարանջատել այն պայմաններից, որտեղ մենք հայտնվում ենք, քանի որ դրանք ձեւավորում են մեզ ու սահմանում մեր հնարավորությունները:
• Լռում է միայն նա, ով ունակ է ինչ-որ բան ասել:
•  Մարդու հոգում մի անցք կա `Աստծո կողմից սահմանած: Յուրաքանչյուրն այն լցնում է այնպես, ինչպես կարող է:
• Բավական է, որ մի մարդ ատի մյուսին: Ատելությունը, փոխանցվելով հարեւանից հարեւանին, վարակում է ամբողջ մարդկությանը:
• Միեւնույն սխալը պետք չէ կրկնել երկու անգամ, ի վերջո՝ ընտրությունը բավականին մեծ է:
• Խելացի մարդիկ չար չեն լինում, չարությունը ենթադրում է սահմանափակություն:
• Ուրիշի տառապանքին կարեկցելու համար բավական է մարդ լինել, սակայն ուրիշի երջանկությանն ապրումակցելու համար պետք է հրեշտակ լինել:
• Մենք այն ընտրությունների արդյունքն ենք, որոնք կատարում ենք կյանքի ընթացքում:
• Ես` ինքս, իմ ազատությունն եմ:
• Երբ մենակ ես ապրում, ընդհանրապես մոռանում ես պատմել: Նման պատմություններն անհետանում են ընկերների հետ:
• «Ես կարող եմ» դիրքորոշումը հանգեցնում է դրական արդյունքի, «ես չեմ կարող» դիրքորոշումը ոչ մի արդյունքի չի բերում:
• Մենք չենք կարող մեր կյանքից էջեր պոկել, սակայն հեշտությամբ կարող ենք հենց գիրքը կրակը նետել:

Թարգմանությունը` Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ