Ամերիկյան կործանիչների կողմից հայտնաբերված իրանական օդանավը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում

Ամերիկյան կործանիչների կողմից հայտնաբերված իրանական օդանավը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում

Ինչպես հայտնի է, ամերիկյան ռազմական ավիացիան հարավային Սիրիայում երեկ հայտնաբերել, «որսացել» էր իրանական օդանավ, որը վայրէջք էր կատարել Բեյրութում լիցքավորման համար։ Ըստ ABC-ի փոխանցման, վիզուալ ինդենտիֆիկացիայի համար, ամերիկյան կործանիչը մոտեցել էր իրանական օդանավին մինչեւ 1000 մետր։

Իրանական օդանավը արագ վայրէջք էր կատարել, որի հետեւանքով մի քանի մարդ վնասվածքներ էր ստացել։ Օդանավը պատկանել է Mahan Air ավիաընկերությանը։ Ըստ Fars News-ի փոխանցման, նշված օդանավը վառելիքի լիցքավորում կատարելուց հետո վերադարձել է Թեհրան։

Նշենք, որ ամերիկյան կործանիչների կողմից իրանական օդանավի հայտնաբերումը Reuters-ի հետ զրույցում հայտարարել են երկու ամերիկացի պաշտոնյաներ։Ըստ վերջիններիս, ամերիկյան կործանիչները գտնվել են իրանական օդանավի տեսադաշտում, սակայն պահպանել են անվտանգ հեռավորություն։