ՊՆ-ն հերքում է տեսանյութը
Համացանցում տարածվում է տեսանյութ՝ ենթադրաբար Վարդենիսից։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիների հրոսակախումբը, տարածքից ուժով ստիպում հեռանալ հայերի՝ զինվորական համազգեստով։ Տելեգրամյան ալիքները գրում են, որ տեսանյութը երեկվա է, այն տարածում են ֆեյսբուքյան օգտատերերը։
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Վերին Շորժայի համայնքապետից, նա ասաց, որ գերեվարման դեպք չկա, ինքը նման բանից տեղյակ չէ, խնդրեցինք տեսանյութը դիտել և ասել, թե արդյոք Վարդենիսի՞ տարածքն է և նո՞ր տեսանյութ է արդյոք, սակայն ավելի ուշ նա մեզ պատասխանեց, որ չի կարողանում տեսանյութը գտնել։
Մենք փորձեցինք նաև ՊՆ-ից պարզաբանում ստանալ, ասացին, որ խոտածածկից ենթադրում են, որ հին տեսանյութ է՝ նկարահանված ուշ աշնանը, և ՊՆ-ն շուտով հերքում կտարածի։
Հիշեցնեք, որ Վարդենիսում դիրքի գրավման մասին մենք գրել էինք օրեր առաջ, իսկ գլխավոր շտաբը հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, թե Վարդենիսում դիրքեր չկան, որ ադրբեջանցիներն էլ գրավեն։
Հիշեցնենք նաև, որ ՊՆ-ն հերքում էր նաև Սոթքի հանքի հետ կապված դեպքերը, նաև Սյունիքում ադրբեջանցիների ներթափանցման փաստը։
Կարծիքներ