Հանքի փլուզումը 30 մարդու մահանալու պատճառ է դարձել Աֆղանստանում 

Հանքի փլուզումը 30 մարդու մահանալու պատճառ է դարձել Աֆղանստանում 

Առնվազն երեսուն մարդ է մահացել Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սամանգան նահանգում գտնվող ածխահանքի փլուզման պատճառով։ Այս մասին հայտնում է TOLOnews-ը։ Եվս 12 աշխատող ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել։

 Դեպքը տեղի է ունեցել Դարա-է-Սուֆ շրջանում։ Հանքի փլուզումը կարող է առաջացած լինել պայթյունից։ Պայթյունի որոտը լսվել է հանքի հարակից բնակավայրերում։ Փլատակների տակ հնարավոր է, որ դեռ մարդիկ լինեն մնացած։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։