Ով կփորձի Հիսուսի խոսքից այս կողմ կամ այն կողմ անցնել, իր գլխին մեծ պատուհաս է բերելու. բժիշկ

Ով կփորձի Հիսուսի խոսքից այս կողմ կամ այն կողմ անցնել, իր գլխին մեծ պատուհաս է բերելու. բժիշկ

Մենք ոչ միայն դեմ ենք պարտադրանքին, այլև դեմ ենք մոլորությանը։ Այո,միանշանակ մենք մոլորություն ենք նկատում, որովհետև ի՞նչ է նշանակում, թե դու առողջ ես, պատվաստվիր, որ չհիվանդանաս, դու առողջ չես, պատվաստվիր, որ կողքինիդ չվարակվես և այլն։ Այնպիսի տպավորություն է, որ կարծես հուզական ֆոնի վրա առողջապահության նախարարությունը իրականացնում է մարդասիրական կեղծ քաղաքականություն։ Այս մասին քիչ առաջ Առողջապահության նախարարության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում բժիշկներից մեկը։

Նշենք՝ մի խումբ քաղաքացիներ՝ Առողջապահական հասարակական կազմակերպության անդամներ ու տարբեր մասնագիտությունների տեր անձինք, բողոքի ակցիա են իրականացնում ՝ պահանջելով N65-Ն հրամանը անվավեր ճանաչել, ըստ որի հոկտեմբերի 14-ից բոլոր աշխատակիցները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնեն:

«Եկել հասել ենք մի X կետի, երբ պարտադրանքի տակ խոսվում է մարդասիրությունից, մինչդեռ մենք այս 2-3 տարիների ընթացքում ոչ մի մարդասիրական քայլ այս ոլորտի կողմից չենք նկատել, օրինակ ,ասենք, հասարակ նամակներ ենք գրել՝ պատասխան ակնկալելով, բայց ոչ մի պատասխան չենք ստացել։ Առողջներին բժիշկ պետք չէ, հիվանդներին է պետք։ Սա ասում է Հիսուս Քրիստոսը։ Այս խոսքերից եթե որևէ մեկը կփորձի այս կողմ կամ այն կողմ անցնել, նա իր գլխին մեծ պատուհաս է բերելու։ Ես բժիշկ եմ, օգտագործում եմ դեղորայք, անզգայացման լուծույթներ, ցավազրկող, նշանակում եմ հաբեր, այսինքն՝ ես դեղորայքին դեմ չեմ, բայց դեմ եմ մոլորությանը։ Ես հիմա հստակ կոչ եմ անում, եկեք այս շուն և կատուն թարգենք։ Եկեք անցնենք կառուցողական դաշտ, որտեղ պիտի լինի երկխոսություն։ Առանց երկխոսության ոչ մի հարց էլ չի լուծվելու ու հիմա այնպիսի տպավորություն է , որ իրավաբանները, պատգամավորները ու այլ կառույցների ներկայացուցիչներերը ավելի շատ բան գիտեն, քան բժիշկները, բժիշկներ, որոնք կրեդիտավորված են ու ավարտած։ Եթե այդպես է, ես առաջարկում եմ մեր խալաթները տանք ձեզ, դուք հիվանդություններ բուժեք, մենք էլ համարենք այդ օրինակով հարց լուծվեց։ Ախր մենք մարդ ենք փրկում, մենք բժիշկ ենք , ոնց կարող է մենք բժշկությանը դեմ լինենք։ Եկեք կառուցողական դաշտ, ես ևս մեկ անգամ կոչ եմ անում»,- ասաց նա։