Կորոնավիրուսային Ադրբեջան

Կորոնավիրուսային Ադրբեջան

Օրվա ընթացքում Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 547-ով,  10 հոգի մահացել է: Չնայած խստագույն կարանտինային ռեժիմին, համավարակն Ադրբեջանում ավելի է տարածվում: Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հայտնվել, որ պաշտպանության նախարարի հրամանով Գերոնբոյի եւ Թարթառի շրջաններում տեղակայված զորամասերում հայտարարված է զորանոցային դրություն: Այդ շրջաններում կառավարության օպերատիվ շտաբի որոշմամբ ելումուտն արգելված է, մարդիկ՝ մեկուսացած տներում եւ բնակարաններում: Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են: