Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է համալսարանական կլինիկայի վերակենդանացման բաժնի վարիչը

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է համալսարանական կլինիկայի վերակենդանացման բաժնի վարիչը

Ադրբեջանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժա-վերականգնողական կլինիկայի վերակենդանացման բաժնի վարիչ Ջավիդ Փաշաեւը վարակվել է կորոնավիրուսով եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրան տեղափոխել են հարկային ծառայության հիվանդանոց, որտեղ կա արհեստական շնչառության նոր սարքավորում: Բժշկական համալսարանի կլինիկայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 37 բուժաշխատող:

Կառավարության օպերատիվ շտաբի որոշմամբ փակ կարանտինային ռեժիմ է հայտարարվել նաեւ Խաչմազ քաղաքում եւ համանուն շրջանում