Փորձել են ավտոբուս ձեւանալ եւ անցնել կամուրջը

Փորձել են ավտոբուս ձեւանալ եւ անցնել կամուրջը
Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում չորս տղամարդ փորձել է անցնել փակ կամուրջը, որը գտնվում է Զոլոտոյ Ռոգի վրա՝ փորձելով ձեւացնել, թե ավտոբուս են։ Այսպես տղամարդիկ հագել են դեղին տուփ, որը նմանեցված է ավտոբուսի եւ փորձել այդ կերպ՝ ձեւացնելով թե ավտոբուս է անցնում, իսկ իրականում թաքնվելով տուփի տակ, անցնել կամուրձը։ Սակայն պահակը հասկացել է բանն ինչումն է եւ կանխել է այդ զարմանալի անցումը։



Հիշեցնենք, որ կամուրջի վրայով երթեւեկությունը արգելվել է, քանի որ նախագծային փաստաթղթերում հայտնաբերվել են սխալներ եւ հակասություններ ռուսական օրենսդրության հետ։