Հաքերային հարձակում է իրականացվել ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության վրա

Հաքերային հարձակում է իրականացվել ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության վրա
Հաքերային հարձակում է իրականացվել Ավստրալիայի ռազմարդյունաբերական Austal ձեռնարկության անվտանգության համակարգի վրա, որի հետեւանքով առեւանգվել են ձեռնարկության աշխատակիցների անձնական տվյալները։



Այս մասին հայտնում է ABC-ն։ Ըստ հրապարակման, հարձակման պատասխանատվությունն ըստ ամենայնի կրում են իրանցի հաքերները։ Կիբերանվտանգության ավստրալական կենտրոնի մասնագետները սակայն դեռեւս չեն պարզել, թե որն է եղել հաքերների մոտիվացիան։



Պարզ չէ նաեւ, թե հաքերները, որոնք իրականացրել են հարձակումը, արդյոք կապ ունե՞ն իրանական կառավարության հետ։ Բացի աշխատակիցների անձնական գործերից, հաքերների տրամադրության տակ են նաեւ Austal-ի կողմից նախագծված քաղաքացիական նավերի գծագրերը, որոնք կարող են օգտագործվել ռազմական արդյունաբերության ոլորտում։ Austal-ից արդեն հայտարարել են, որ որեւէ կերպ չեն արձագանքելու շանտաժի փորձերին։