Կանխվել է ռուս զինվորականների դեմ ուղղված ահաբեկչություն

Կանխվել է ռուս զինվորականների դեմ ուղղված ահաբեկչություն
Տաջիկստանում ձերբակալվել է 12 մարդ, ովքեր կասկածվում են ռուսական ռազմական բազայի եւ ռուսական դպրոցի վրա ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։



Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի տեղեկացմամբ ահաբեկչությունը պետք է իրականացվեր ԻՊ ահաբեկչական խմբավորման թելադրանքով։ Խմբի անդամներին ձերբակալել են այն ժամանակ, երբ նրանք գտնվել են Դուշանբե քաղաքի հարավարեւմտյան հատվածում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։