Գլխավոր քարտուղարի քվոտայի հանձնումը Բելառուսին կավելացնի նեգատիվ տրամադրությունները Հայաստանում

Գլխավոր քարտուղարի քվոտայի հանձնումը Բելառուսին կավելացնի նեգատիվ տրամադրությունները Հայաստանում
Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ եթե ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի մանդատը հանձնվի Բելառուսին, ապա դա կարող է բերել ՀԱՊԿ հանդեպ Հայաստանում բացասական տրամադրությունների խտացմանը։ Այս մասին Մարկեդոնովը ասել է Bunin & Co տելեգրամ ալիքի հետ զրույցի ընթացքում։



Բանախոսն անդրադարձել է Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաեւ դրան նախորդած իրադարձություններին` ուշադրության կենտրոնում ունենալով նախկին Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչը եւ պաշտոնից ազատումը։ Բանախոսքի կարծիքով` կրկին պարզ դարձավ, որ ՀԱՊԿ-ում միասնականություն չկա եւ ներսում բազմաթիվ հակասություններ ու տարակարծություններ կան։ Այս համատեքստում էլ բաց է մնացել դեռ ՀԱՊԿ ընդլայնման հետ կապված քաղաքական գծի լուծման հարցը, եւ, օրինակ, Ադրբեջանի կամ Սերբիայի հրավերը ինչպես է ձեւակերպվելու։ Ամեն դեպքում Մարկեդոնովը կարծում է, որ եթե Հայաստանից վերցվի Գլխավոր քարտուղարի մանդատը եւ այն փոխանցվի Բելառուսին, դա կարող է ՀԱՊԿ հանդեպ նեգատիվ տրամադրությունների առիթ տալ Հայաստանում։