«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հիվանդ է փախել

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հիվանդ է փախել
Նոյեմբերի 8-ին արտասովոր դեպք է գրանցվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող 1960 թվականին ծնված Ա․Պ-ն անհետացել է հիվանդանոցից։ Հետագայում պարզվել է, որ քաղաքացին պարզապես փախել է ։ Բժշկական կենտրոնի և վերակենդանացման բաժանմունքի անվտանգության աշխատակիցները ժամեր շարունակ որոնողական աշխատանքներ են կատարել, որոնց մասնակցել է նաև հիվանդանոցի բուժանձնակազմն ու այլ բաժինների աշխատակիցները։ Հիվանդին գտել են նրա հարազատները փողոցից։



Թե ո՞րն է պատճառը, որ քաղաքացին հիվանդանոցից՝ այն էլ վերկենդանացման բաժանմունքից դիմել է փախուստի, դեռևս հայտնի չէ։ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաստատեցին դեպքի մանրամասների մասին մեր տեղեկությունները, իսկ պատճառների մասին հարցրինք ռեանիմացիայի բաժնի հերթապահ բրիգադի բժշկին, սակայն նա ասաց, որ մանրամասներին չի տիրապետում և առաջարկեց զանգահարել երկուշաբթի օրը։