Հռոմի պապը Միքայել Մինասյանի համար բացառություն է արել

Հռոմի պապը Միքայել Մինասյանի համար բացառություն է արել
Վատիկանում բացառիկ դեպք է տեղի ունեցել, Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին ընդունել է Վատիկանի առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկը։ Այս ընդունելության մեջ արտասովոր բան չկա․ դեսպաններին՝ ինչպես նորանշանակ, այնպես էլ հեռացող, երկրի ղեկավարը անձամբ է ընդունում, սակայն Միքայել Մինասյանի համար բացառութուն է արվել, նա հրավիրվել է ամբողջ ընտանիքով. հանդիպմանը ներկա են եղել կինը և երեխաները:



Շատ հետքրքիր է, թե ինչով են Սերժ Սարգսյանի դուստրը և փեսան արժանացել այս մեծ պատվին:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: