«Բրեքսիտի» հարցում նոր հանրաքվե է լինելու՞
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԵՄ կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու հետ կապված երկրորդ հանրաքվե չի լինելու։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, Դաունինգ սթրիտում եղել են բավականին վճռական եւ հայտարարել են, որ «անկախ որեւէ հանգամանքից երկրորդ հանրավքե չի լինելու»։ Սա այն դեպքում, երբ The Independent պարբերականի փոխանցմամբ, 1 միլիոն բրիտանացի հանդես է եկել երկրորդ հանրաքվե անցկացնելու օգտին։
Կարծիքներ