«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալը

«Փաստ». Ի՞նչ է հայտարարագրել գլխավոր ռազմական տեսուչի տեղակալը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան:



Հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վ. Ներսեսյանի հանձնած փոխառությունները կազմել են 3200000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում դրամական միջոցները կազմել են 2000 ԱՄՆ դոլար և 2 մլն ՀՀ դրամ:



2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 939 536 ՀՀ դրամ: Հայտարարագրված եկամուտը գոյացել է աշխատավարձից: 



Հավելենք, որ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնում Վաչագան Ներսեսյանը նշանակվել  է այս տարվա սեպտեմբերին»:



_Առավել_ _մանրամասն՝_ _թերթի_ _այսօրվա_ _համարում_