Կառուցվել է աշխարհի ամենախորը ստորջրյա մետրոյի թունելը

Կառուցվել է աշխարհի ամենախորը ստորջրյա մետրոյի թունելը
Չինաստանում կառուցվել է ամենախորը ստորջրյա մետրոյի թունելը։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։



Թունելն ունի 8,1 կմ երկարություն։ Այն մասամբ անցնում է ծովի ջրերի տակով, եւ կապում է Ցինդաո քաղաքի արեւելյան եւ արեւմտյան հատվածները։



Թունելը գտնվում է Շանդուն նահանգում եւ կառուցվել է China Railway No.3 Engineering Group ընկերության կողմից։ Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն ամենախորը ստորջրյա թունելն է մայրցամաքային Չինաստանում եւ նրա ամենախորը հատվածը գտնվում է ծովի մեջ՝ 88 մետր խորության վրա։ Թունելի շինարարությունը սկսվել է 2015-ին եւ տեւել է երեք տարի։