Շինարարությունը վերսկսվել է Վարչարարության մասին օրենքի հիմքով

Շինարարությունը վերսկսվել է Վարչարարության մասին օրենքի հիմքով
Աբովյան 5 հասցեում տեւական ժամանակ դադարեցվել էր շինարարությունը։ Հիշեցնենք, որ այստեղ Գագիկ Ծառուկյանը հյուրանոցային մեծ համալիր է կառուցում: Սակայն այս տարածքում փոքր սեփական տարածք ունեցող քաղաքացու բողոքների հիման վրա, ամիսներ առաջ շինարարությունը կասեցվել էր, իսկ օրերս այն վերսկսվել է։ Համացանցում տարակուսանք է հնչել, թե ինչի հիման վրա են վերսկսել շինարարությունը։



Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել է այսպես․ «Որևէ ապօրինի կամ հակաօրինական գործողություն ընկերության կողմից չի իրականացվում, որովհետև հունիսի 25-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը Երևանի քաղաքապետարան է դիմել շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ, իսկ քաղաքապետարանն առ այսօր չի պատասխանել գրությանը, իսկ եթե 30 օր գրությանը պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել»: Տոնոյանը մեզ ասաց, որ վերը նշված 30 օրվա մասին դրույթը Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույցի մասին օրենքի հոդված 48-ում է ներառված։