Մարդաորսը սկսված է

Այնպես որ, Կոնջորյանին դատապարտել կամ ողջունել պետք չէ։ Այստեղ շատ ավելի կարեւոր է նրան ընդունողների, պետության գլխին կանգնած մարդկանց մտածողությունը։ Տասնամյակներ շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես են քաղաքական դաշտը փոշիացնում ՀՀ նախագահները։ Նրանք, ովքեր պետք է նպաստեին, ամեն ինչ անեին, որ քաղաքական դաշտը եւ կուսակցությունները կայանային, ամեն ինչ անում էին դրանք պառակտելու, առնելու, ոչնչացնելու համար։ ՀՀ նախկին նախագահները, որպես կանոն, մեկ կուսակցության կայացմանն էին աջակցում՝ իշխանական կուսակցությանը, որը, ի վերջո, վերածվում էր կերակրամանի մոտ հավաքվածների խմբավորման։
Արդյունքում մեզանում հասարակությունը հարգանք չի տածում կուսակցությունների եւ կուսակցական գործունեության հանդեպ, չեն աճում սկզբունքային ու վառ կուսակցական անհատականություններ՝ լիդերներ, կուսակցությունները դարձել են քվե փախցնող, ընտրությունից ընտրություն արթնացող ու մեռնող միավորներ։ Թվում էր՝ գոնե նոր իշխանությունը պետք է կայացնի այդ դաշտը, գիտակցի կուսակցությունների եւ հատկապես ուժեղ ընդդիմության ստեղծման անհրաժեշտությունը։ Ավաղ, չկա այդ գիտակցումը։
Կարծիքներ