Եթե Հայաստանում ընտրություն կեղծվի, ես իմ անցած կյանքը կհամարեմ անիմաստ․ Փաշինյան

Եթե Հայաստանում ընտրություն կեղծվի, ես իմ անցած կյանքը կհամարեմ անիմաստ․ Փաշինյան
ԱԺ-ում ընթանում է վարչապետի ընտրության կամ չընտրության համար հրավիրված նիստը։ Իր Ելույթում վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց ձեռքերը կտրեն էլ, իրենք ընտրությունների արդյունքներ չեն կեղծի:



«Դուք տեսաք, որ ոչ բոլոր տեղերում են մեր թեկնածուները հաղթել, Կապանում մեր թեկնածուն պարտվեց, իմ երկու ձեռքերն էլ կտրեն, մենք ընտրություն չենք կեղծի, եթե Հայաստանում ընտրություն կեղծվի, ես իմ անցած կյանքը կհամարեմ անիմաստ։ Այս ընտրությունները բոլորի համար են, բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքական մարդկանց համար են»։