Ո՞վ է լեգիտիմ. Ռադայի խոսնակն արձագանքել է Պուտինին

Ո՞վ է լեգիտիմ. Ռադայի խոսնակն արձագանքել է Պուտինին

Սահմանադրության համաձայն՝ երկրի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է երկրի օրինական առաջնորդ հանդիսանալ մինչև նոր նախագահի պաշտոնավարումը։ Այս մասին Facebook-ում գրել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։

Այդ հայտարարությունը արվել է ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության, ով Զելենսկու լիազորությունների երկարաձգումն անօրինական է անվանել՝ նշելով, որ երկրի միակ լեգիտիմ իշխանությունը խորհրդարանն է ու նրա խոսնակը:

Ստեֆանչուկը նաև ընդգծել է Ուկրաինայի Սահմանադրության 108-րդ հոդվածի ըմբռնման կարևորությունը, որտեղ ասվում է. «Ուկրաինայի նախագահն իրականացնում է իր լիազորությունները մինչև Ուկրաինայի նորընտիր նախագահը ստանձնի պաշտոնը»: Նա նշել է, որ դա ժողովրդավարական հասարակություններում իշխանության ամբողջականության սկզբունքն է։

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Զելենսկին կշարունակի մնալ օրինական նախագահ մինչև հաջորդ ընտրությունները՝ երկրում ռազմական դրության չեղարկումից հետո։