ԱՄՆ-ում եզակի ինքնառիթ է կործանվել 

ԱՄՆ-ում եզակի ինքնառիթ է կործանվել 

Նյու Մեքսիկոյում ՝ Ալբուկերկե քաղաքից ոչ հեռու, վթարի է ենթարկվել հինգերորդ սերնդի F-35 Lightning II մոդիֆիկացված ամերիկյան կործանիչը: Այս մասին հայտնել Է CBS News հեռուստաալիքը։

Ամերիկյան կործանիչն ընկել է Ալբուկերկեի օդանավակայանից թռիչքի ժամանակ: Պենտագոնում հստակեցրել են, որ F-35-ը պետք է թռչեր Հարավային Կալիֆորնիայի ռազմաօդային բազա։

Օդաչուն կատապուլտվել և ողջ է մնացել, լուրջ վնասվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ինքնաթիռն այրվել է։