Լիտվան ողջունում է սահմանազատման հարցով Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը

Մենք աջակցում և բարձր ենք գնահատում ձեր երկրի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության հասնելու համար:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորական նամակում:
«Ես ողջունում եմ Հայաստանի հետ վերջերս՝ սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնագիրը, որը պատմական հնարավորություն է ստեղծում տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Եվս մեկ անգամ նշում եմ, որ Լիտվան պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում վստահության ձևավորմանը, որ կայուն կոնսենսուսի հասնելու միակ ճանապարհն է»,- ընդգծել է Լիտվայի ղեկավարը։
Կարծիքներ