Եթե մարզպետը ժողովրդավար մարդա, պիտի ժողովրդի մեջ լինի․ լարված վիճակ Կոտայքի մարզում

Եթե մարզպետը ժողովրդավար մարդա, պիտի ժողովրդի մեջ լինի․ լարված վիճակ Կոտայքի մարզում
Կոտայքի մարզի Աղավնաձոր, Մերաձոր, Մամարիկ գյուղի բնակիչները այս պահին փակել են Հրազդան-Հանքավան ավոճանապարհը և պահանջում են Կոտայքի մարզպետի հետ հանդիպում։ Խնդիրը կապված է անտառահատման հետ, քանի որ բնակիչներին չեն թողնում, որ անտառից փայտ տանեն։



Բնակիչների խոսքով, իրենք չեն վնասում ծառերին, չեն կտրում հաստաբունները, այլ՝ չորացած ճյուղերն են տանում։, սակայն դա էլ է արգելվել։



Նրանց խոսքով, իրենք պահանջում են մարզպետին․ «Եթե ժոցովրդվար մարդա, պիտի ժողովրդի կողքին լինի»։



4-5 հոգի այս պահին գտնվում են մարզպետարանում, քննարկվում են խնդրի լուծման տարբերակները։ Նշենք, որ երթևեկությունը երկկողմանի փակ է այդ հատվածում։