Ամոթ ա, որ Ջիբրալթարին կրվել ենք, խայտառակություն ա. Վանեցյանը՝ պարտության մասին (տեսանյութ)

Ամոթ ա, որ Ջիբրալթարին կրվել ենք, խայտառակություն ա. Վանեցյանը՝ պարտության մասին (տեսանյութ)
ԱԱԾ տնօրեն, միաժամանկ նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագորղների հետ զրույցում անդրադարձավ Հայաստան-Ջիբրալթար խաղին ու Հայաստանի խայտառակ պարտությանը։ Նա էլ իր կողմից նշեց, որ դա խայտառակություն էր, որ մեր հավաքականը պարտվեց Ջիբրալթարի հավաքականին։









Նա խնդրեց մի փոքր համբերել, և տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է հավաքականի տղաների հետ և գոտեպնդել նրանց։ «Հանդիպել եմ, ասել եմ՝ դուխներդ տեղը պահեք, պինդ եղեք, չընկճվեք, ամոթ ա, որ Ջիբրալթարին կրվել ենք, դա, գիտե՞ք ինչ, խայտառակություն ա, ես սենց եմ գնահատում։ Բայց ունենք էն, ինչ ունենք»,-ասաց նա։









Վանեցյանի խոսքով՝ ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում այսօր առկա է ընդամենը 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որոնց մեծամասնության որակական հատկանիշների վերաբերյալ ինքը և ֆուտբոլի պորֆեսիոնալ մասնագետներն ուենն մեծ կասկածներ։









**Hraparak.am**-ի դիտարկմանը, թե Ջիբրալթարի հավաքականի կազմում էլ հրշեջ ու ոստիկան էին խաղում, և էլի պրոֆեսիոնալներ չէին,Վանեցյանը դարձյալ կրկնեց, որ դրա համար էլ խայտառակություն էր, որ պարտվեցինք նրանց։









Մանրամասն՝ տեսանյութում։









**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**