Պարզվել են գաղտնալսման պատվիրատուները (տեսանյութ)

Պարզվել են գաղտնալսման պատվիրատուները (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյհալ հարուցված քրեական գործին և ուշագրավ հայտարարություն արեց։ Նա ասաց, որ գաղտնալսողների շրջանակն ու պատվիրատուն պարզվել է, և նա ԱԱԾ-ից չէ, բայց Հայաստանից է։



«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են պատվիրել, ովքեր են գաղտնալսել: Գաղտնալսման եղանակն այս պահին պարզում ենք»,- հայտարարեց Վանեցյանը: Իսկ թե ով է պատվիրել, Վանեցյանն այս պահին չասաց։ Փոխարենը հավելեց, որ տվյալ անձը հանրության շրջանում լայն ճանաչում ունի։ Նրա խոսքով՝ պատվիրատուն մեկն է, բայց նրա մասնակցությունը փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, որը այս փուլում չի լինի։



«Քննության արդյուքնում պարզվել է, որ ես և Սասուն Խաչատրյանը նշված օրն ունեցել ենք 10 զանգ, 8 անգամ զանգահարել է ինքը ինձ, 2 անգամ՝ ես իրեն։ Մենք 8 րոպե 40 վայրկյան տևած հեռախոսազրուցյչենք ունեցել, մեր ամենաերկար խոսակցությունը 2.5 րոպե է տեևել, և էդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված է, և ներկայացված է որպես մեկ խոսակցություն»,-խոսակցության մասով մանրամասնեց ԱԱԾ տնօրենը։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**