«Հանեք ընտրագրավը, իսկ անցողիկ շեմը դարձրեք 1 տոկոս» (տեսանյութ)

«Հանեք ընտրագրավը, իսկ անցողիկ շեմը դարձրեք 1 տոկոս» (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի սյօրվա նիստում հիմնական թեման պտտվում էր ընտրագրավի չափի շուրջ։ Դեռևս գործող օրենագրքով 10 մլն դրամ էր, հիմա առաջարկվում է 7.5 միլիոն, բայց սա չի գոհացնում մանր ու միջին որոշ կուսակցությունների։ Ասում են՝ պետք է էլի իջեցնել կամ առհասարակ հանել ընդհանրապես ընտրագրավը։



Օրինակ՝ «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչ Արեգ Սավգուլյանն առաջարկեց ընդհանրապես հանել ընտրագրավը, իսկ անցողիկ շեմը սահմանել 1 տոկոս։ Նա նշեց, որ ինքը Երևանի ավագանու ընտրություններին իր ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին, բայց իր համար մտահոգիչ է այն, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքել է մոտ 81 տոկոս ձայն։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**