Աշխատանքից ազատված Նարեն Նիկոլ Փաշինյանի համար փակագծեր է բացում․․․

Աշխատանքից ազատված Նարեն Նիկոլ Փաշինյանի համար  փակագծեր է բացում․․․
##### [Nare Grigoryan](https://www.facebook.com/profile.php?id=100006294522081&hc_ref=ARRW9FsJtAG34aqfH_y2p5Oagx5lwYHEMl9egWH5AYBb61MBYWNR_3BPNM2BxIYo-k8&fref=nf&__xts__%5B0%5D=68.ARAja7UV7wXK0DCNIxlL2rYqejCaCNCKtMBpvRdvB00mgAz-Bz5Ms-fca-avIiW2PVPYEtVBTG3WouH575XCw2A6M1tQV14XvCgvNhh8Ov2LRpW1lm8DFzj2hjU6PXuiLHv2hT42ymCB5etwb8TLsXxav8M05ndOVde15DiRdYKd2AA5QYLXIw&__tn__=C-R)



ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ



Հարգարժան պարոն Փաշինյան.

Ես Ձեզ չեմ դիմի ինչպես նախկին աշխատողը՝ ղեկավարին: Ես Ձեզ դիմում եմ ինչպես մարդը մարդուն, լրագրողը լրագրողին, հայը՝ հային, առանց առավել ևս որ Դուք ժողովրդական վարչապետի համբավ ունեք:

Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ:

Կարճ և կոնկրետ: Ես՝ աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանս, չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին, դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից: Թղթով՝ ինքնակամ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների:

Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն, որովհետև առանց իր թույլտվության տուն գնալը նա համարում էր իմ կողմից իր անձի հանդեպ անձնական վիրավորանք: Թույլ էր տալիս, հաջորդ օրը մյուս աշխատողների ներկայությամբ գոռում, թե բա՝ "վեցը խփած տուն ես գնում":

Խնդիրը ամենօրյա բնույթ էր կրում, և ես դիմեցի Էդուարդ Աղաջանյանին: Մեր միջև տեղի ունեցավ հետևյալ զրույցը (ափսոս չեմ ձայնագրել).

ՆԱՐԵ - Կարելի է,պարոն Աղաջանյան:

ԱՂԱՋԱՆՅԱՆ - Այո:

ՆԱՐԵ - Ես,ճիշտն ասած, մի փոքրիկ, թվում է թե անմիտ հարցով եմ եկել:

ԱՂԱՋԱՆՅԱՆ - Ասեք:

ՆԱՐԵ - Իմ և իմ անմիջական ղեկավար Պապիկյանի միջև կոնֆլիկտ կա՝ կապված աշխատանքային օրվա վերջում իմ տուն գնալու հետ: Նա ինձնից պահանջում է, որպեսզի ես ավել մնամ աշխատավայրում, մինչև մոտավորապես 21-22-ը, իսկ ես չեմ կարող՝ տանը երեխան մենակ է այդ ժամերին:

ԱՂԱՋԱՆՅԱՆ - Իսկ Դուք որ ժամերին եք ուզում գնալ:

ՆԱՐԵ - Ժամը 18:00-ից 18"30-նն ընկած հատվածում:

ԱՂԱՋԱՆՅԱՆ - Լավ, ես կասեմ այդ մասին Պապիկյանին:

ՆԱՐԵ - Շնորհակալություն:

Եվ ես դուրս եմ եկել Աղաջանյանի սենյակից, վերադարձել Պապիկյանի մոտ և տեղյակ պահել այս խոսակցության մասին:

ՆԱՐԵ - Պարոն Պապիկյան, ես հիմա վերադարձա պարոն Աղաջանյանի մոտից:

ՊԱՊԻԿՅԱՆ – Այսի՞նքն։

ՆԱՐԵ - Դե, խնդրեցի, որ թույլ տա, հավանություն տա՝ ժամը վեցին տուն գնալու համար:

ՊԱՊԻԿՅԱՆ – Ի՞նչ Էդ ի՞նչ ես ասում։ Այսինքն դու թռե՞լ ես իմ գլխի վրայով։ Քեզ ո՞նց թողեցին նրա մոտ (արագ-արագ վերցնում է խոսափողն ու փորձում կապվել Աղաջանյանի օգնականի հետ)։ Դու էդ ով եղար, բոչկա՞ ես վրաս գլորում: Մյուսներից էլ մարդիկ եղան՝ բոչկա գլորողներ, տեսա°ր՝ ոնց դուրս թռան ստեղից:

Նրա գոռոցների վրա ներս են մտնում տեղակալը, ավագ մասնագետերից մեկը և նույնպես սկսում գոռալ ինձ վրա:

ՏԵՂԱԿԱԼ (հեգնանքով) - Տենց լավ չի, գնա միանգամից վարչապետի մոտ , եթե սենյակի տեղը չգիտես՝ կարող եմ ցույց տալ:

ՊԱՊԻԿՅԱՆ - Ես քեզ հետ չեմ աշխատի, չեմ աշխատի:

ՆԱՐԵ - Եթե չեք ուզում ինձ հետ աշխատել, հեռացրեք:

Եվ ես դուրս եկա նրա մոտից:

Երկուշաբթի՝ դրանից երեք օր հետո, Պապիկյանն ինձ արհամարհական տոնով ասաց՝ "դիմումդ գրի դուրս արի, միևնույն է՝ քեզ հետ չեմ աշխատի":Ես խնդրեցի գոնե մեկ ամիս ժամանակ տալ, չտվեց:



Հարգելի պարոն Փաշինյան: Հեղափոխությունն էլ եղավ՝ դարձյալ արդարություն չգտանք: Ես այսօր գործազուրկ եմ: Ամուսինս մահացել է երկու տարի առաջ, ծնողներիցս զրկվել եմ վաղ հասակում, միակ իմ հույսն ու լույսը իմ մինուճար զավակն է, որին պետք է մեծացնեմ: Նա ապագա զինվոր է,Հայաստանի Հանրապետության ապագա հպարտ քաղաքացի: Աստված Աղաջանյանի և Պապիկյանի հետ, իմ վերջին հույսը Դուք եք:

Հ.Գ. - Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում:



ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ